00:57 , 8 փետրվար, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Հանրահայտ Խաջու կամուրջը գտնվում է Իրանի Սպահան քաղաքում: Կամուրջը ազգային ճարտարապետության վառ օրինակներից է: Այն կառուցվել է Զայանդե գետի վրա 17-րդ դարում Շահ Աբբաս Երկրորդի օրոք:
Կամուրջը երկհարկանի է: Կամրջի միջնամասում կան երկու ընդարձակ տաղավարներ` այսպես կոչված Արքայազնի տաղավարներ, որոնք նախկինում ծառայում էին որպես հանգստասենյակներ Շահի համար:

Խաջուն աշխարհի ամենամեծ բազմաֆունկցիոնալ կամուրջներից է, քանի որ այն նաև ամբարտակ է, ջուր է մատակարարում Սպահանի բազմաթիվ այգիներին: Բացի այդ, քարե Խաջուն նաև հնարավորություն է տալիս ամռան տապին զովանալ իր ստվերոտ անկյուններում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ