Curiosity մարսագնացը պատմության մեջ առաջին անգամ Երկիրը լուսանկարել Է Մարսի մակերևույթից


00:50 , 8 փետրվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Curiosity մարսագնացը Մարսի մակերեւույթին իր գտնվելու 529-րդ օրը լուսանկարել Է Երկիրը: Այդ լուսանկարներում մեր մոլորակը ներկայանում է մարսյան երկնքում լուսարձակող կետի տեսքով, իսկ նրա կողքին երևում է Լուսինը, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Լուսանկարների կապակցությամբ NASA-ի արած նկարագրության մեջ նշվում է, որ հավանաբար Curiosity-ն դիտում էր մարսյան մայրամուտը, իսկ 80 րոպե անց Երկրի նկարահանումներ է արել գիշերային երկնքում:

NASA-ում նշել են, որ լուսանկարները ոչ մի մշակման չեն ենթարկվել` բացի տիեզերական ճառագայթման Էֆեկտները հեռացնելուց:

2,5 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան մարսագնացը 2012 թվականի օգոստոսից հետազոտում է Գեյլի խառնարանը: