Հարս և սկեսուր. ինչպես ընդհանուր լեզու գտնել


00:04 , 8 փետրվար, 2014

Հարս և սկեսուր. ինչպես ընդհանուր լեզու գտնելLife.panorama.am-ը գրում է.

Մի առիթով Մառլեն Դիտրիխը նշել է. «Եթե դուք Ձեր ուսերին թևեր եք զգում, ուրեմն Դուք լավ սկեսուր ունեք»:

Ստորև ներկայացնում ենք մի քանի հոգեբանական տարբերակներ, որոնց իրականացման դեպքում հնարավոր է լավ հարաբերություններ պահպանել սկեսրոջ հետ: Այս համատեքստում տեղին է հնչում նաև հին ասացվածքն այն մասին, որ «եթե չեք կարող հաղթել Ձեր թշնամուն, ապա վերջինիս դարձրեք Ձեր դաշնակիցը»:

 

Հիշեք՝  եթե չլիներ ձեր սկեսուրը, ապա Դուք չէիք հանդիպի Ձեր սիրելիին: Այնպես որ, երբ նյարդերը տեղի են տալիս, ապա մտքում շնորհակալ եղեք սկեսրոջը, և Դուք կհանդարտվեք:

 

Ընդունեք և հաշտվեք այն մտքի հետ, որ Դուք չեք Ձեր սիրելիի կյանքի միակ կինը, մայրիկները այս հարցում միշտ կարևորագույն տեղում են:

 

Աշխատեք ներկայանալի և հաճելի ազդեցություն ունենալ առաջին իսկ հանդիպման ժամանակ: Մի եղեք չափազանց ինքնավստահ, և, եթե խորհուրդի կարիք ունեք, ապա անպայման դիմեք նրան, կիսվեք Ձեր մտահոգություներով:

 

Գլխավոր բանը, որ պետք է տեսնի և հասկանա սկեսուրը՝ դա Ձեր սերն է իր տղայի հանդեպ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ