Ինչու՞ եվրոպական ոչ մի երկիր ՀՀ իշխանություններին թթու խոսք չի ասում


23:32 , 7 փետրվար, 2014

Պարտադիր կուտակային վճարի մասին օրենքի ընդունումից մինչ այժմ դեմոկրատական արժեքների կրող,մարդու իրավունքների պաշտպանության ջատագով երկրներից ոչ մեկը մեր ազգաբնակչության բողոքների, ցույցերի, ընդվզումների հետ կապված մի թթու խոսք մեր վերին օղակի մենեջերներին չի ասել, չի հանդիմանել և մարդու`արժանապատիվ ապրելու իրավունքի համար պաշտպան չի կանգնել, ինչու, որորվհետև մեզանից գանձված այդ գումարները իրենց են գնալու,ավելին`այս պրոյեկտը հենց իրենց թեթև ձեռքով և դրամական խրախուսմամբ է արվել,և դա արվել է ոչ միայն գումար աշխատելու համար, այլ ավելի հեռահար նպատակներով` երկրից արտագաղթողների թիվը ևս մեկ պատճառով ավելացնելու համար,քանի որ վաղուց արդեն հայտնի է, որ մեր երկրի նման` հումք արտադրող երրորդ երկրներում պետք է լինի քիչ բնակչություն, շատ ռեսուրս: