Արտակարգ ու ողբերգական դեպք Երևանում. փրկարարները մեծ դժվարությամբ վառելիքի տակառից դուրս բերեցին դիերը


22:09 , 7 փետրվար, 2014

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր` փետրվարի 7-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Թամանցիների փողոցում գտնվող ավտոպահեստամասերի շուկայի մոտ, ձորակում տեղադրված վառելիքի տակառի մեջ 2 քաղաքացի է ընկել և նրանց դուրս բերելու համար անհրաժեշտ է հրշեջ փրկարարների օգնությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 16 փրկարարական ջոկատը` ջոկատի հրամնատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ