17:37 , 27 հունիս, 2012
Այսօրվա «Առավոտ»-ից իմացա, որ հարց լուծելիս տղերքը հիմա էլ հավաքվում են Երևանյան լճի մոտ /նախկինում Տեցի կռուգն էր/: Եվ քանի որ այդտեղ է նաև ԱՄՆ դեսպանատունը, ապա ՀՀ իշխանությանը կառաջարկեի, որպեսզի խնդրեն ամերիկացիներին «լուծելու» այդտեղ հավաքվողների հարցը: 1-ինը, որ նրանք ունեն հարուստ պատմական փորձ, և 2-րդ, մեր իշխանությունը ոնց կարող է «լուծել» հարց լուծողների հարցը, եթե ինքն է իր վարքագծում այդպիսին…