Օլիմպիական խաղերի բացման ժամանակ նկատած մի քանի դետալ


21:33 , 7 փետրվար, 2014

Դիտում եմ ռուսական առաջին ալիքով Օլիմպիական խաղերի բացումը և նկատեցի.
1. Ադրբեջանին ներկայացրեցին "հնագույն", "Ատրպատական"-ից սերող ու նմանօրինակ մեկնաբանություններով։
2. Հայաստանի դրոշի մասին խոսելիս, նշեցին, որ ռուսականից տարբերվում է միայն իր նարնջագույն մասով։
3. Ադրբեջանի նախագահն իր պատվիրակությամբ նստած էր Հունգարիայի պատվիրակության կողքին։
4. Այբբենական կարգը ռուսերեն է, անգլերեն տիտրերը հաճախ սխալ։ Մեծ Բրիտանիայի "B"-ն թարս էր գրված, օրինակ։
5. Մարզադաշտում կան բազմաթիվ դատարկ տեղեր։

Շարունակում եմ դիտումը։