Էրդողանը Սոչիից ակնկալիք ունի. նա ցանկանում է նվազեցնել բնական գազի գինը


18:19 , 7 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերը մեկնարկում են այսօր։ Արարողությանը մասնակցելու համար Ռուսաստան են մեկնել առաջնորդներ՝ աշխարհի տարբեր երկրներից։

«Հուրրիյեթ» թերթի կայքը գրում է, որ այնտեղ է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա արդեն հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Financial Times-ը ներկայացրել է այդ հանդիպման հնարավոր «հետնաբեմը»։

«Էրդողանը Սոչիից զեղչ ստանալու ակնկալիք ունի» վերնագրված նյութում նշվում է, որ Օլիմպիական խաղերի բացման արարողության մասնակիցներից մեկի մտքում կարևոր մի թեմա կա։ Այդ անձը Թայիփ Էրդողանն է։ Վարչապետը մտածում է, թե փոխարժեքի աճն ինչպես է ազդելու երկրում բնական գազի գնի վրա։ Ռուսաստանը Թուրքիային գազ մատակարարող ամենախոշոր երկիրն է։ Անցյալ շաբաթ Էրդողանն այցելել էր Թուրքիային գազ մատակարարող երկրորդ խոշոր երկիր՝ Իրան, և խոսել էր գազի գինը նվազեցնելու մասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ