ՊՆ. Հայաստանը շահագրգռված է հրադադարի ռեժիմի ամրապնդման հարցում


18:12 , 7 փետրվար, 2014

ՊՆ. Հայաստանը շահագրգռված է հրադադարի ռեժիմի ամրապնդման հարցումPanorama.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցից հետո համատեղ հայտարարություն են տարածել, որում համանախագահներն իրենց խոր անհանգստություն են հայտնել՝ շփման գծում և սահմանին իրավիճակի սրման հետ կապված և կոչ են արել կողմերին զսպվածություն ցուցաբերել իրենց գործողություններում և հռետորաբանության մեջ։

Panorama.am­ի դիտարկմանը, թե հայկական կողմը պնդում է, որ հրադադարի ռեժիմի կանոնները, մանավանդ, վերջին միջադեպերի դեպքում, խախտել է ադրբեջանական կողմը, ինչպես ե՞ք վերաբերում այն փաստին, որ համանախագահները ոչ թե Ադրբեջանին, այլ բոլոր կողմերին են «հռետորաբանության և գործողություններում զսպվածություն ցուցաբերելու կոչեր են անում», պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Հունվար ամսվա ընթացքում ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները հակասում են անցած տարվա նոյեմբերին և մինչ այդ, հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչի վերաբերյալ շահագրգիռ կողմերից ակնկալվում է առավել հասցեական գնահատական:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ