Թուրքիայից ադրբեջանցի լրագրող են արտաքսել


20:41 , 7 փետրվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Թուրքիայի իշխանություններն արտաքսել են Ադրբեջանի քաղաքացի լրագրող Մահիր Զեյնալովին, ով աշխատում էր թուրքական Todays Zaman թերթի խմբագրությունում: Այս մասին հաղորդում է թուրքական internethaber.com լրատվական կայքը:

Նշվում է, որ Զեյնալովը հոդվածներ էր գրում, որոնցում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը մեղադրում էր «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ: Թուրքիայի ներքին գործերի նախարարության որոշումով ադրբեջանցի լրագրողին արգելվել է մուտքն այդ երկիր: