ԱՄՆ-ն իր գործողությունները չի համարում միջամտություն Ուկրաինայի ներքին գործերին


17:36 , 7 փետրվար, 2014

ԱՄՆ-ն իր գործողությունները չի համարում միջամտություն Ուկրաինայի ներքին գործերինPanorama.am-ը գրում է.

ԱՄՆ-ի իշխանությունները չեն համարում, որ իրենց գործողությունները Ուկրաինայում միջամտություն են երկրի ներքին գործերին: Այս մասին «Ռոսբալտ»  լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին՝ մեկնաբանելով ամերիկյան վարչակազմի հասցեին մեղադրանքները, որ վերջինս միջամտում է Ուկրաինայի ներքին գործերին:

Աղբյուրը գրում է, որ այդ մեղադրանքների համար հիմք է հանդիսացել Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի և Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթի հեռախոսազրույցը, որի ընթացքում վերջիններս քննարկել են, թե ուկրաինական ընդդիմադիր առաջնորդներից ով պետք է լինի երկրի կառավարության կազմում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ