17:40 , 7 փետրվար, 2014
Իրինա Շեյկը կիսով չափ մերկանալով՝ սատարել է 2014 թ.-ի ձմեռային օլիմպիական խաղերի Ռուսաստանի թիմին: Այս ռուս մոդելը հնարավորինս հայրենասիրական հանդերձանքով որոշ չափով կարողացել է ծածկել իր բարեմասնությունները: Նա կրծկալի վրա ամրացրել է 2014 թ.-ի օլիմպիական խաղերը խորհրդանշող ձեռնոցներ: Այդ ձեռնոցները համադրել է բեյսբոլի Ռուսաստանի հավաքականի գլխարկի հետ: Սակայն գույնզգույն ձեռնոցները տեսնելուց հետո էլ ո՞վ կնայի նրա գլխարկին: Շեյկը այս հանդերձանքով լուսանկարվել է և նկարը տեղադրել Instagram-ում:

Այս ապշեցուցիչ արտաքինով մոդելը ուղևորվել է Սոչի՝ Ռուսաստանի թիմին սատարելու համար: Չնայած, որ այս միջազգային իրադարձության մասին հակասական տեսակետներ են հնչում, մոդելը լավատեսորեն է տրամադրված: Իր այս լավատեսական տրամադրությունը արտացոլվում է նրա հետևյալ գրառման մեջ. «Կապեք ձեր ամրագոտիները: Առա՛ջ, Ռուսաստա՛ն»: Մինչ Շեյկը անհամբերությամբ սպասում է, թե երբ է ականատես լինելու Ռուսաստանի հավաքականի օլիմպիական հաջողություններին, այլ հայտնի մարդիկ որոշել են բոյկոտել օլիմպիական խաղերը՝ նույնասեռականների դեմ վերջերս ընդունված օրենքի պատճառով: Այնուամենայնիվ, ամսագրերի շապիկները զարդարող այս մոդելը թույլ չի տալիս, որ Սոչիի օլիմպիական խաղերի մութ կողմերը մթագնեն իր էրոտիկ լույսը: Ռուսաստանը պատմության մեջ երկրորդ անգամ է հյուրընկալում օլիմպիական խաղերը: Շեյկը և իր ընկերները նշում են այս իրադարձությունը՝ ուրախ շրջելով քաղաքի փողոցներում: