Սոչի-2014. Հայ մարզիկների ելույթների օրերն ու ժամերը հայտնի են


17:11 , 7 փետրվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում հայ մարզիկների ելույթների օրերն ու ժամերն արդեն հայտնի են: Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը մրցասպարեզ դուրս կգան փետրվարի 9-ին` ժամը 14:00-16:00 (դահուկավազք, սքիաթլոն, 15/15 կմ): Նույն մարզիկները ելույթները կշարունակեն նաև փետրվարի 11-ին, ժամը 14:00 – 15:00, 16:00 – 17:30, այս անգամ դահուկավազքի սպրինտ և ազատ ոճի ձևերում: Փետրվարի 13-ին կանանց դահուկավազքի 10 կմ դասական մրցավազքում իր ուժերը կչափի Կատյա Գալստյանը (14:00-15:30): Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանն ասպարեզ կվերադառնան փետրվարի 14-ին (14:00-15:45): Նրանք կմրցեն դահուկավազքի 15 կմ տարածությունում:

Լեռնադահուկային հսկա ոլորավայրէջքում Հայաստանի միակ ներկայացուցիչն Արման Սերեբրակյանն է: Վերջինս հանդես կգա փետրվարի 19-ին (14:30-16:00): Սերեբրակյանը կմրցի նաև փետրվարի 22-ին (16:45-18:15 և 20:15 – 21:45): Փետրվարի 23-ին Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը ժամը 11:00-13:55-ը կմրցեն դահուկավազքի 50 կմ մասստարտ տարածությունում:

Ինչպես տեղեկացնում են «Առաջին ալիքի» հասարակայնության հետ կապերի բաժնից, Սոչի-2014 ձմեռային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կցուցադրվի «Առաջին ալիքի» եթերում 20:14-ին: Բացման արարողությունը կմեկնաբանեն «Առաջին ալիքի» մարզական մեկնաբաններ Սլավա Սարգսյանը, Մենուա Մեհրաբյանը, ինչպես նաև Գոհար Գասպարյանը: Փակման արարողությունը կկայանա փետրվարի 23- ին, 20:00-ին: