Հնդկական դասագրքի համաձայն՝ Ճապոնիան է միջուկային ռումբ նետել ԱՄՆ-ի վրա


16:34 , 7 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Հնդկաստանում հրատարակված դպրոցական դասագրքում հայտնաբերվել է 59 փաստագրական սխալ, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Times of India-ին: Սխալների թվում գրքում նշվում է, որ 1945 թվականին Ճապոնիան միջուկային զենք է նետել ԱՄՆ-ի վրա, մինչդեռ իրականում հակառակն է տեղի ունեցել:

Սխալները հայտնաբերվել են դպրոցի ութերորդ դասարանի երեխաների համար դասագրքում: Գրքի հրատարակիչը Գուջարաթ նահանգի կրթական խորհուրդն է:

Ձեռնարկը կազմողները ցույց են տվել ոչ միայն արտասահմանյան, այլև սեփական պատմության չիմացություն: Մասնավորապես, գրքում ասվում է, որ Մահաթմա Գանդին, որը համարվում է Հնդկաստանի գլխավոր խորհրդանիշներից մեկը, սպանվել է 1948 թվականի հոկտեմբերի 30-ին, իսկ իրականում նրան սպանել են 1948 թվականի հունվարի 30-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ