16:29 , 7 փետրվար, 2014
Ես գնում եմ առավել երկար եփման ժամանակ պահանջող վարսակ (15-20 րոպե), կաթսայի մեջ լցնում եմ մեկ բաժակ ջուր, որի եռալուց հետո ավելացնում եմ վեց թեյի գդալ վարսակ և եփում ցածր կրակի վրա: Եթե առանց կաթի եմ պատրաստելու, ապա եփում եմ 20 րոպե, այնուհետև ջրքամում, մի փոքր կտոր կարագ դնում և մատուցում (կարելի է նաև միրգ ավելացնել): Կաթով պատրաստելու դեպքում եփում եմ 17 րոպե, որից հետո կրկին ջրքամում եմ, կես բաժակ կաթ եմ ավելացնում և եռացնում 2-3 րոպե, վերջում կարագ դնում: Երկու տարեկանից հետո կարելի է նաև կես գդալ մեղր ավելացնել, երբ շիլան արդեն գոլ է, քանի որ բարձր ջերմաստիճանում մեղրը քայքայվում է:
Մրգերից ես վարսակի հետ խառնում եմ բանան և եփած խնձոր, նկարում բանանի հետ է:
Բարի ախորժակ :)