Թուրքիայից արտաքսել են ադրբեջանցի լրագրողի


16:23 , 7 փետրվար, 2014

Թուրքիայից արտաքսել են ադրբեջանցի լրագրող Մահիր Զեյնալովին, որը աշխատում էր «Today Zaman» թերթում և աչքի էր ընկնում իշխանություններին ու, մասնավորապես, վարչապետ Էրդողանի հասցեին հնչեցվող մեղադրանքներով ու քննադատություններով:

Զեյնալովը Էրդողանի կառավարության՝ ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորման հետ կապերի վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ է հրապարակել:

Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը արգելել է Զեյնալովին այլևս մուտք գործել Թուրքիայի տարածք: