21:45 , 7 փետրվար, 2014Զուգարանը սովորաբար ընկալվում է իբրև շատ կեղտոտ առարկա: Եվ դա լիովին ճիշտ է: Բայց բակտերիաները և վիրուսները, որոնք աչքի համար անտեսանելի են և շատ վտանգավոր, կարող են հավաքվել ոչ միայն զուգարանում: Այս հոդվածում մենք ներկայացրել ենք 20 հասարակ առարկա, որոնք սովորաբար զուգարանից կեղտոտ են լինում, եթե նրանց նայենք վրա մանրադիտակի օգնությամբ:
Սառույց
Սառույցը նույն ջուրն է: Եթե ջուրը կեղտոտ է, ապա սառույցն էլ այդպիսինը կլինի: Դժբախտաբար, բազմաթիվ ռեստորաններ այս փաստին բացարձակ նշանակություն չեն տալիս: ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունը ցույց էր տվել, որ ռեստորաններում առաջարկվող սառույցի 70%-ը ավելի շատ բակտերիա էր պարունակել, քան զուգարանը: Շատ ցավալի իրավիճակ է, քանի որ բակտերիաների մեծամասնությունը հեշտությամբ են դիմակայում ցրտին:
Հասարակական հաստատություններում գտնվող սեղանները 
Գրասենյակային սեղանների բակտերիաների քանակությունը 400 անգամ շատ է, քան զուգարանում:
Ստեղնաշար
Անընդհատ շփումը և արագ կեղտոտվող մակերևույթը հանգեցնում են նրան, որ ստեղնաշարի վրա արագորեն բակտերիաներ և փոշի է հավաքվում, որը 200 անգամ շատ է, քան զուգարանում:
Բջջային հեռախոսներ
Գրեթե նույն խնդիրն է բջջային հեռախոսների հետ: Այստեղ նույնպես շատ մեծ քանակությամբ բակտերիաներ են հավաքվում:
Ռեստորանի ճաշացանկ
Ճաշացանկն անընդհատ ձեռքից ձեռք է անցնում, և տրամաբանական է, քանի որ այն ոչ ոք չի մաքրում: Այս դեպքում բակտերիաների քանակությունը 100 անգամ շատ է, քան զուգարանում:
Մթերքներ կտրատելու տախտակ
Այս տախտակների վրա դրվում են տարբեր մթերքներ, որոնք բազմաթիվ բակտերիաներ են կրում իրենց վրա: Բացի այդ, այն նյութը, որից պատրաստվում են այդ տախտակները, շատ դժվար է մաքրվում: Տախտակը անպայման հարկավոր է հաճախակի լվանալ:
Գորգեր
Գորգերի մակերեսը տարբեր տեսակի բակտերիաների, փոշիների և մահացած բջիջների իդեալական պահպանող է: Հասարակ գորգի քառակուսի սանտիմետրը 4000 անգամ ավելի շատ բակտերիա է պարունակում, քան ողջ սանհագույցը:
Մի քանի անգամ օգտագործվող պայուսակներ 
Դրանք դիտելով մանրադիտակի տակ՝ կարելի հեշտությամբ նկատել, որ նրանք ամենակեղտոտ սպիտակեղենից ավելի կեղտոտ են:
Հեռակառավարման վահանակ 
Այն հաճախակի ավելի կեղտոտ է լինում, քան բջջային հեռախոսը:
Դռան բռնակներ
Դա շատ տրամաբանական է, քանի որ դրան օրեկան կարող են հարյուրավոր մարդիկ հպվել: Բռնակների վրա յուրաքանչյուր հպումից բակտերիաների նոր քանակություն է ավելանում:
Անջատիչներ
Նրանց մեծ մասը շատ ավելի կեղտոտ է, քան զուգարանը:
Խոհանոցի լվացարան 
Այստեղ բակտերիաների կուտակման և բազմացման պայմաններն իդեալական են: Այդ պատճառով պետք է հետևել լվացարանի մաքրությանը:
Լոգասենյակ
Տան այս մասում ուղղակի անհավանական քանակության բակտերիաներ են կուտակվում:
Բարձեր
Բակտերիաները բարձերի վրա հավաքվում են մարդկային մաշկի և փոշու շնորհիվ:
Ներքնակ
Եթե ներքնակը մի քանի տարին մեկ չփոխվել, ապա նրա մեջ տիզեր կբնակվեն: Նրանց դժվար է նկատել: Վերջիններիս հետևանքով կարող է ալերգիկ ծանր ռեակցիա առաջանալ:
Պլաստիկ տարաներ
Կենդանիների կերակրամանները մեծ արագությամբ բազմաթիվ բակտերիաներ են հավաքում, որոնք հետագայում կարող են նաև վնասել հենց նրանց:
Փողեր
Փողերը թեև կարող են ամենակեղտոտ առարկան համարվել, քանի որ մինչև մեզ հասնելը հայտնվում են տարատեսակ վայրերում:
Ցնցուղի գլխիկներ
Թվում է՝ մեր լոգասենյակում սա պետք է լիներ ամենամաքուր առարկաներից մեկը: Սակայն ոչ, նրա ներքին հատվածը հիասքանչ պայմաններ է ապահովում բակտերիաների բազմացման համար:
Պայուսակներ
Բնականաբար, պայուսակները, որոնց մեջ պահվում են այնպիսի կեղտոտ առարկաներ, ինչպիսիք են բջջային հեռախոսները, բանալիները, փողերը և այլ մանրունքներ, չեն կարող զերծ մնալ վնասակար բակտերիաներից:
Խոհանոցային սպունգեր
Սպունգերի մակերեսը հիասքանչ պայմաններ է ստեղծում բակտերիաների բազմացման համար, որոնց վրա ազդում են նաև մաքրող միջոցները:
Կարդալով հետազոտությունների այս սարսափելի արդյունքները՝ շատերի մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչ անել բակտերիաներից ազատվելու համար: Պատասխանն այն է, որ պետք է ուղղակի ամեն օր հետևել վերջիներիս մաքրությանը և պահպանել հիգիենայի կանոնները: