16:00 , 7 փետրվար, 2014![]()
«Midnight Planetarium» ժամացույցը գիտության ու դիզայնի միաձուլման ճոխ գլուխգործոց է: Այս ժամացույցը իրենց իրական հետագծով ցույց է տալիս Արեգակնային համակարգի 6 մոլորակները, որոնք պտտվում են Արեգակի շուրջ: Այս անկրկնելի սարքի ստեղծման գործընթացը տևել է մի ամբողջ երեք տարի, օգտագործվել է 396 առանձին դետալ, ու ստեղծողները ընդհանուր առմամբ ծախսել են 245,000 դոլար:
Մոլորակները նշված են փոքրիկ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերով: Մերկուրին` սերպանիտ, Վեներան` քլորոմելատին, Երկիր` փիրուզ, Մարս` կարմիր հասպիս, Յուպիտեր` կապույտ ագաթ և Սատուրը՝ սուգիլիտ: Մոլորակներից երկուսը ներառված չեն այս ժամացույցի վրա, քանի որ դրանց հետագիծը մարդուն կյանքի ընթացքում հազվադեպ է հանդիպում, քանի որ տևում են` 84 և 164 տարի՝ համապատասխանաբար Ուրանի և Նեպտունի դեպքում: Այս ապշեցուցիչ առարկան հանրության է ներկայացվել այս ամիս՝ Ջենեվայի «Salon International de la Haute Horlogerie» ամենամյա ցուցահանդեսին:
Ժամանակն այս ժամացույցի վրա կարելի է տեսնել ընկնող աստղի ձևով, որը տեղադրված է թվատախտակի դրսի կողմում: Ամիսներն այս ժամացույցի վրա նշված են ժամացույցի օղակի վրա ու ունեն կարմիր նետի տեսք: Այս ժամացույցով կարելի նաև կոնկրետ օր նշել, ու հետևել, թե երբ է Երկիրն, իր հետագծով անցնելով, համընկնում հաջողակ աստղի հետ:




