Սովորում ենք պատրաստել չեբուրեկի


15:55 , 7 փետրվար, 2014

Բաղադրությունը`

Կեֆիր-300 մլ

Ալյուր-500 գրամ

Շաքարավազ-1 թեյի գդալ

Սոխ-1 հատ

Աղացած միս-500 գրամ

Սոդա-½ թեյի գդալ

Աղ, պղպեղ-ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը`

Շաքարավազը, կեֆիրը, աղ և սոդան լավ խառնել, այնուհետև ավելացնել ալյուր: 

Աղացած միսը մանր կտրատած սոխով խառնել, այնուհետև ավելացնել պղպեղ և աղ:

Խմորը բաժանել գնդերի ու բացել շրջանակաձև:  Ամեն մեկի մեջտեղում դնել  աղացած միսը և եզրերը փակել: Չեբուրեկին երկու կողմով ձեթի մեջ տապակել: