Մենակ չեստնի՝ Լյովիկին էլի փո՞ղ ա պետք…


15:35 , 7 փետրվար, 2014

ՀԱԿ կուսակցությունում լրջով բարդույթավորվում են իրենց անվանման վերջին Կ-ից: Ասում են, որ այնտեղ գերադասում են, որ Զառան Զուրաբյանին մի 10 անգամ Լյովիկ ասի, քանց թե մի անգամ իրենց մասին խոսելիս ասեն ՀԱԿ: Բայց ի՞նչ կարաս անես՝ «սե լյա վի»: 
ՀԱԿ & Կ-ի մասին հիշելու առիթ տվեց այդ կուսակցության խոսնակ ու ժամանակին հայտնի դեմքերից մեկը համարվող ու երկար ժամանակ լուռ պայքարող Արման Մուսինյանը՝ ilur.am-ի գրած «Բուրժուազիայի երկընտրանքը» խմբագրականով: Սերժին ու իշխանություններին «քլնգող» էսսեներ կարդալու սիրահարների համար սրտհովանք հերթական շարադրություն է, բայց որոշ մտքերի ու կասկածների տեղիք տալիս է: 
Ա.Մուսինյանի խմբագրականի հիմնական «մեսսիջը» հասցեագրված է Հայաստանի «խոշոր բուրժուազիային», տնավարի ասած՝ օլիգարխներին: «Մեսսիջն» էլ այն է, թե՝ էս իշխանությունը ձեր վերջն էլ է տալու, էնպես որ, միացեք պայքարին: Թաքուն, բայց ոչ էնքան, որ կռահել չլինի, ՀԱԿ խոսնակի գրածի նամյոկն այն է, որ բուրժուազիան պադձեռժկա անի իրենց, որ ավելի լավ պաշտպանեն բուրժուա дядя-ների շահերն ու իրավունքները… իշխանություններից: Դե, սա վաբշե նորություն չէ, ՀԱԿ-ը էն գլխեն «աչք ունի» խոշոր ու պռոստը բուրժուազիայի քսակի վրա, ինչը շատ լավ երևաց «Բարգավաճի» ու, ինչպես իրենք են ասում, պարոն Գագիկ Ծառուկյանի հետ սիրախաղից: 
Ավելին, այն, որ նույն Լյովիկի (կարդալ՝ ՀԱԿԿ-ի) քարոզչության մեջ կարմիր թելով անցնում է այն, որ իշխանության բացահայտ նպատակն է «ուտել» բիզնես շրջանակներին ու առավելապես խոշոր բուրժուազիային: Հետևաբար, ըստ պապիկ Տեր-Պետրոսյանի, Լյովիկի, Մուսինյանի ու մյուսների, այդ դժբախտ (պապին կասեր՝ տարաբախտ) օլիգարխները մի օր պիտի շուռ գան, իշխանությունից «յան տան» ու բացահայտ կամ, ավելի լավ է, «տակից» աջակցեն իրենց՝ «ավազակապետության դեմ» սրբազան պայքարում: 
Բայց իշխանությունը ոչ մի ձև չի շտապում օլիգարխիայի ոտը տրորել ու հարաբերությունները, կարծես թե, շարունակվում են առաջվա նման: Դա դեռ ոչինչ: ՀԱԿ-ի գաղափարաբանների համար վատն էն է, որ օլիգարխներն ու բիզնեսի ներկայացուցիչներն սկսում են հենց իրենցից «յան տալ»՝ հասկանալով, որ Լյովիկն ու «կամանդը» ուղղակի «հավայի քամի են անում»: 
Արման Մուսինյանի խմբագրականը շատ լավ ավտոռեֆերատ է իր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի 2010 թվականի հոկտեմբերի 15-ի ու 2011 թվականի նոյեմբերի 25-ի ելույթներից: Վերջինը նաև «պատմական» է, որովհետև դա այն հայտնի «քաղաքագիտական վերլուծությունն» էր, որը դրեց ԲՀԿ-ի հետ համագործակցելու ու, միաժամանակ, ՀԱԿ շարժումը վարի տալու սկիզբը: Չնայած, էս դեպքում արտագրությունը երևի նորմալ է. չէ՞ որ Մուսինյանը Տեր-Պետրոսյանի խոսնակն է եղել: Դե, առաջնորդի ասածները ժամանակին գրի է առել, հետո, տարիներ անց, այդ գրառումը աչքին է ընկել ու խմբագրականի է վերածվել: 
Ու այն շատ ազդեցիկ է հատկապես այս արտահայտությունը, որով սկսվում է խմբագրականը՝ «Հայաստանում առկա խորը քաղաքական ճգնաժամին բնականորեն հաջորդելու է տնտեսական ճգնաժամը»: Հենց այս պնդման վրա է կառուցված ամբողջ խմբագրականը: 
Չէ, բան չասինք: Ուղղակի հարցն այն է, որ էս պահին Հայաստանում ոչ մի քաղաքական ճգնաժամ էլ չկա: Քաղաքական համակարգը՝ ընդդիմադիր ու իշխանական սեգմենտներով հանդերձ, ակտիվ է, քաղաքական կյանքը նույնիսկ բավականին աշխույժ: Պետական ինստիտուտները գործում են, խորհրդարանը, կուսակցությունները գործում են, քաղաքացիական հասարակությունը իր պահանջները բարձրացնում է և այսպես շարունակ: Իսկ տնտեսական դժվարություններ այս ընթացքում ե՞րբ չեն եղել: Հա, բայց հարցն էն է, որ քաղաքակա՛ն ճգնաժամ, որպես էդպիսին, չկա: Ու... փլվում է «խմբագրականի» պատճառահետևանքային դատողությունների շղթան: 
Ամենակարևորն այն է, որ այդ շղթայի փլատակների միջից ցցուն երևում է ՀԱԿ-ի մշտական «փորացավը»՝ գործարար-օլիգարխ-բուրժուազիան իրենց պայքարին կցելու իմաստով: Էդպես մեկ էլ Փանջունին էր պայքարում…
Մենակ չեստնի՝ Լյովիկին էլի փո՞ղ ա պետք: