Ինչպես ոտքի կանգնեցնել թեթև արդյունաբերությունը


15:24 , 7 փետրվար, 2014

Ինչպես ոտքի կանգնեցնել թեթև արդյունաբերությունըArmnewstv.am-ը գրում է.

Արտասահմանյան փորձագետները բարձր են գնահատում թեթև արդյունաբերական ապրանքների շուկայի ներուժը Հայաստանում: Lավ չէ, որ շուկայում պահանջարկը բավարարվում է մեծամասամբ ներմուծման հաշվին: Արդյունաբերողները պնդում են, որ կարող են ծածկել այդ պահանջարկի կեսից ավելին, եթե լինի պետական նպաստավոր քաղաքականություն:

Պետական աջակցման առաջին քայլը` կոշիկի արտադրության և տեքստիլի ու տրիկոտաժի ոլորտի զարգացման ռազմավարությունների մշակումն էր: Փետրվարի 5-ին ստորագրվեց այդ ռազմավարությունների իրականացման վերաբերյալ հուշագիրը, ու սկիզբ դրվեց դրանց իրագործմանը: Տնտեսվարողները մի քանի խնդիր են նշում, որոնց լուծումը կլինի լավագույն աջակցությունը ոլորտին: Գլխավորը ներմուծողի և հայրենական արտադրողի համար հավասար շուկայական պայմանների ստեղծումը: Հատկապես կարևորում են հումքի ներմուծման համար մաքսատուրքերը ցածրացնելու և Հայաստանում արտադրված կաշվի արտահանման ծավալները զսպելու քաղաքականությունը: Մյուս կարևորագույն խնդիրն է հարկային բեռի թեթևացումը:

Թեթև արդյուանբերության գործատուների միությունը ունի բազմաթիվ ծրագրեր` ոլորտը զարգացնելու համար: Ըստ Հովսեփ Պողոսյանի` ամենակարևոր ծրագրերից է թեթև արդյունաբերության ոլորտում արևմուտքի և արևելքի լավագույն ավանդույթները միավորելը: Այս առումով արդյունաբերողները հատկապես կարևորում են սփյուռքի հետ համագործակցությունը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ