16:37 , 7 փետրվար, 2014
Բոլորիս կողմից սիրված պաղպաղակը ևս հեշտ ուղի չի անցել՝ մինչ ազատ վաճառվելը: Այն ծագել է դեռևս մ.թ.ա 3000 տարի առաջ՝ Հին Չինաստանում:Հարուստ չինացիների տներում, աղանդերի փոխարեն սառեցված մրգային հյութ էին դնում սեղանին: Դրա բաղադրությունն ու պատրաստման եղանակը չինացիները պահպանում էին որպես պետական գաղտնիք, և դրա բացահայտումը պատժվում էր կախաղանով: Այդպիսի աղանդեր մատուցում էին նաև Սողոմոն արքային: Եվրոպայում հրաշք-աղանդերի մասին լուրերը տարածվեցին միայն 18-րդ դարում՝ շնորհիվ հայտնի վենետիկցի ճանապարհորդ Մարկո Պոլոյի: Նա կարողացավ Չինաստանից դուրս բերել դրա բաղադրությունն ու պատրաստման եղանակը: Դրա համար 34 չինացի՝ կայսերական պահակազորից, մահապատժի ենթարկվեցին. նրանք պետք է պահպանեին պաղպաղակի գաղտնիքը և թույլ չտային Պոլոյին՝ այն երկրի սահմաններից դուրս հանել: Մի խոսքով, Եվրոպայում ևս պաղպաղակի բաղադրատոմսը երկար ժամանակ գաղտնագրված էր. այն ուտում էին միայն արքաները:
Այնպես որ, ամեն անգամ ուտելիս հիշեք, թե ինչ ուղիներով է այն մեզ հասել: