Հայաստան են ներթափանցում տաք հոսանքներ, գյուղատնտեսությանը վտանգ չի սպառնում. օդերևութաբան


15:06 , 7 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Օդային հոսանքները փոխել են իրենց ուղղությունը, հարավից Հայաստանի տարածք են թափանցում տաք հոսանքներ: Փետրվարի 5-ից ջերմաստիճանը բարձրացել է 5-7 աստիճանով, ինչը կշարունակվի մինչև փետրվարի 12-ը՝ բարձրանալով օրական մեկից երկու աստիճան: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի» պետի տեղակալ, գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը:

«Սակայն Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանն արագ չի բարձրանում, քանի որ արդեն լճացած են ցուրտ հոսանքներ»,- ասաց նա, ապա նշեց, որ ներկա պահին հանրապետությունում օդի ջերմաստիճանը նորմայից ցածր է մոտ հինգից յոթ աստիճանով, սակայն դա գյուղատնտեսական ոչ մի անոմալիաների պատճառ չի կարող դառնալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ