ՄԱԿ-ը և Սիրիայի իշխանությունները պայմանավորվել են Հոմսից խաղաղ բնակիչներին դուրս բերելու վերաբերյալ


14:40 , 7 փետրվար, 2014

Lragir.am-ը գրում է.

ՄԱԿ-ը և Սիրիայի իշխանությունները պայմանավորվել են գրոհայինների վերահսկողության տակ գտնվող Հոմս քաղաքից խաղաղ բնակիչներին դուրս բերելու վերաբերյալ, գրում է newsru.com-ը: Առաջին հերթին վտանգավոր գոտուց դուրս են բերվելու երեխաները, կանայք, ծերերն ու վիրավորները:

Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են Հոմսի նահանգապետ Թալալ ալ-Բարազին և Սիրիայում ՄԱԿ պաշտոնական ներկայացուցիչ Յակուբ ալ-Հելուն:

Սիրիայի իշխանությունները տարհանված բնակիչներին ժամանակավոր կացարաններ, մթերք և դեղորայք կտրամադրեն: