Ն.Զոհրաբյան. Եթե ժողովուրդը դուրս գա փողոց իշխանությունից ամենամեծ կտորը ականջը կմնա


13:54 , 7 փետրվար, 2014

Ն.Զոհրաբյան. Եթե ժողովուրդը դուրս գա փողոց  իշխանությունից ամենամեծ կտորը ականջը կմնաPanorama.am-ը գրում է.

Եթե ժողովուրդը դուրս գա փողոց, ապա ամենամեծ կտորը, որ կմնա իշխանությունից ականջը կլինի: ԱԺ ճեպազրույցներում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Իշխանափոխություն ասելով իշխանափոխություն չի լինում: Մեր երկիրը կանգնած է ծանրագույն հետևանքերի ու խնդիրների առջև և այսպես շարունակվել չի կարող»,- նշեց նա ու տեղեկացրեց, որ ընդդիմությունը փորձում է փոքր քայլերով, հաջողություններով շարժվել առաջ, բայց հորդորեց իրադարձություններից առաջ չընկնել. «Բայց մի բան կարող եմ հստակ ասել` հաջորդ քառօրյայում չորս քաղաքական ուժերը հանդես կգան լրջագույն առաջարկով, որի մասին կտեղեկանաք քառօրյային ընդառաջ»,- հայտարարեց Ն.Զոհրաբյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ