Հովիկ Աբրահամյանը հերթական պադնոժկան է նախապատրաստում Տիգրան Սարգսյանի համար


14:03 , 7 փետրվար, 2014

Հովիկ Աբրահամյանը հերթական պադնոժկեն ա նախապատրաստում Տիգրան Սարգսյանի համար: Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանը՝ ի պատասխան Բագրատյանի հարցադրումների, խորհրդարանում հայտարարել է, որ առաջիկայում ԱԺ-ում կստեղծեն հայ-ռուսական գազային հայտնի համաձայնագիրը քննարկելու հնարավորություն: Եվ սա այն շրջանում, երբ մոտենում է նախորդ տարվա տնտեսական ցուցանիշներն ամփոփելու եւ կառավարության աշխատանքը գնահատելու ժամանակը...

Աչքիս Աբրահանյանը որոշել է հնարավորինս անել, որպեսզի վարչապետին ոչ միայն հրապարակավ գամեն անարգանքի սյունին, այլև դա անեն մաքսիմալ ցավոտ, մաքսիմալ շատ ու ակտուալ կետերով և, որ ամենակարևորն է, հրաժարականի/պաշտոնանկության մաքսիմալ ռեալ հեռանկարով: