Պայքարն ամենօրյա աշխատանք է. պետք չի պատգամավորներին հիշել ընտրություններից ընտրություն


16:32 , 27 հունիս, 2012

Ընտրություններից հետո բազմաթիվ դեպքեր ու դրանց հետևող բողոքներ են հայտնվում ՖԲ-ում: Այնտեղ երբեմն նշվում է պատասխանատու կառույցի հեռախոսահամարը զուգորդվող կոչով, թե՝ զանգեք և ահազանգեք:
Հիշում եմ ընտրությունների նախորդած լայնամսշտաբ բանավեճերը մեծամասնական պատգամավորների կարևորության մասին, ու այն պնդումները, թե նրանք ներկայացնում են այդտեղի բնակիչների շահերը ....
Ճի՞շտ չէր լինի, որ այդ հեռախոսահամարներին ավելացվեր նաև այդ տարածքից ընտրված պատգամավորի հեռախոսահամարը: Ո՞վ էր ընտրվել Նոր Նորքից, Նանսենի այգու դեպքերի համար միգուցե բնակիչները զանգե՞ն: Մամուլը միգուցե ներկայացնի այդ պատգամավորի տեսակետը իր տարածքի ահազանգերի վերաբերյալ: Միգուցե լուծեն խնդիրը ...
Քաղաքական ու ընդհանրապես պայքարն ամենօրյա աշխատանք է, պետք չի պատգամավորներին հիշել ընտրություններից ընտրություն: Հայտարարում եմ հաջորդ 5 արին մեծամսնական պատգամավորների ակտիվ գործողության հնգամյակ: Ինչպես խոսքով պնդեցին, այնպես էլ գործով թող ապացուցեն, որ մեզ պետք են մեծամասնական պատգամավորներ: Այլապես, հիմիկվանից հարց եմ դնում մեծամասնական պատգամավորի ինստիտուտի վերացման: