13:27 , 7 փետրվար, 2014Lragir.am-ը գրում է.
Քութայիսիի Գեգութի բանտում մոտ 1000 բանտարկյալներ փետրվարի 7-ին հացադուլ են սկսել՝ որպես բողոքի նշան իրենց նկատմամբ կոպիտ վերաբերմունքի, գրում են վրացական լրատվամիջոցները:
«Սա Գեգութիի բանտում իրենց պատիժը կրող քրեական հեղինակությունների ծրագրած ակցիան է»,- լրագրողներին ասել է Վրաստանի պատիժների իրականացման հարցերով նախարար Սոզար Սուբարին:
Սուբարիի խոսքով, քրեական հեինակությունների դեմ վերջին շրջանում միջոցներ էին ձեռնարկվել բանտում նրանց արտոնյալ կարգավիճակին վերջ դնելու համար: Այդ միջոցառումները նրանց դուր չեն եկել և որոշել են մյուս բանտարկյալներին հացադուլի դրդել:
Բանտի մոտ են հավաքվել ազատազրկվածների հարազատները և հանդիպում են պահանջում կալանավայրի ղեկավարության հետ: