Համանախագահները դեռ չեն հասկանում՝ ոնց պետք է լուծեն Արցախյան հարցը


13:19 , 7 փետրվար, 2014

Համանախագահները Արցախյան հարցը պահում են իրենց ուշադրության կենտրոնում, սա առաջին հայացքից ու միայն շատ նրբազգաց մարդկանց համար է այսպես: Իրականում համանախագահները դեռ չեն հասկանում՝ ոնց պետք է լուծեն այս հարցը դրա համար էլ որդեգրել են «Моя Хата с краю» գործելաոճը: Հայաստանում կանենք հայանպաստ հայտարարություններ, Ադրբեջանում՝ ադրբեջանանպաստ, ու մեր գրանտագեներացված օգնականները երկու տեղում էլ կլինեն մեզ օգնական, ու մենք կրկին ջրից չոր դուրս կգանք: Իրականում այսպես էր վարվում Թուլատը «Ռոստամ և Զոհրապ» հայտնի ֆիլմից, ով համատեղության կարգով այդ ֆիլմում սատանայի դերն էր իրականացնում՝ ում մոտ ինչ պետք է դա էր խոսում: Այդքան տարվել Համանախագահների խոսքով պետք չէ. երբ նրանց կողմից կլինի հստակ դիրքորոշում և հայտարարություն՝ համոզված եղեք՝ դա բոլորդ կզգաք: