Ֆուտբոլ. Ադրբեջանը բողոքարկել է Ղարաբաղի մասնակցությունը ConIFA-ի աշխարհի գավաթի խաղարկությանը


13:01 , 7 փետրվար, 2014

Ֆուտբոլ. Ադրբեջանը բողոքարկել է Ղարաբաղի մասնակցությունը ConIFA-ի աշխարհի գավաթի խաղարկությանըArmenianow.com-ը գրում է.

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան (ԱՖՖԱ) ՖԻՖԱ-ին և Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիային բողոքարկել է ԿՕՆԻՖԱ-ի՝ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների համադաշնության՝ չճանաչված պետությունների աշխարհի գավաթի առաջին խաղարկությանը Լեռնային Ղարաբաղի հավաքականի մասնակցության վերաբերյալ: 

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Բաքվի ֆուտբոլային իշխանությունները դժգոհել են, որ Լեռնային Ղարաբաղն ընդգրկվել է հունիսի 1-8-ը Շվեդիայի Էստերսունդ քաղաքում կայանալիք մրցաշարի մասնակիցների թվում:

Ընդհանուր առմամբ 12 թիմեր կմասնակցեն մրցաշարին: Դրանք են՝ Աբխազիան, Արամեան Սիրիան, Քուրդիստանը, Թամիլ Իլամը, Զանզիբարը, Միացյալ Դարֆուրը, Էլան Վանինը, Քվեբեկը, Լեռնային Ղարաբաղը, Պադանիան, Սապմին և Ակվիտանիան: