Կլոպը շարունակում է վստահել Մխիթարյանին


12:55 , 7 փետրվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» թվիթերյան պաշտոնական կայքը հրապարկել է Գերմանիայի Բունդեսլիգայի 20-րդ տուրում` «Վերդերի» դեմ կայանալիք խաղում դորտմունդյան թիմի հնարավոր մեկնարկային կազմը:

Թիմի մեկնարկային կազմն ունի այսպիսի տեսք. Վայդենֆելլեր, Սոկրատիս, Բենդեր, Գրոսկրոյց, Շմելցեր, Կել, Շահին, Ռոյս, Մխիթարյան, Օբամեյանգ, Լևանդովսկի: Հանդիպումը կկայանա փետրվարի 8-ին` Երևանի ժամանակով 18:30-ին: Չնայած ոչ այդքան տպավորիչ խաղին` «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շարունակում է վստահել Մխիթարյանին:

Վերջին անգամ Հայաստանի հավաքականի առաջատարը գոլի հեղինակ է դարձել նախորդ տարվա հոկտեմբերին: Դորտմունդյան թիմը 36 միավորով ընթանում է առաջնության երրորդ տեղում: Առաջատար «Բավարիան» ունի 53, իսկ նրան հետապնդող «Բայերը»` 40 միավոր: