Սուրբ գիրքն ամեն օր. փետրվարի 7


12:58 , 7 փետրվար, 2014

Հիսուսի մոտ եկավ մի բորոտ: Նա ծնկի իջած աղաչում էր՝ ասելով.
-Տե՛ր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել:
Հիսուս գթաց և ձեռքը երկարելով՝ դիպավ նրան և ասաց.
-Կամենում եմ, մաքրվի՛ր:
Հազիվ էր այս խոսքն ասել՝ բորոտությունն իսկույն գնաց նրանից, և նա մաքրվեց: Հիսուս նրան անմիջապես դուրս հանեց և խստիվ պատվիրեց՝ ասելով.
-Նայի՛ր, ոչ ոքի բան չասես, այլ գնա՛ և քեզ ցո՛ւյց տուր քահանային. ապա, որպես վկայություն ժողովրդին, թե մաքրվել ես քո բորոտությունից, մատուցի՛ր քո զոհը, ինչպես հրամայել է Մովսեսը:
Բայց նա գնաց և սկսեց ամեն տեղ պատմել ու տարածել պատահածը: Դրա համար Հիսուս այլևս չէր կարող բացեիբաց որևէ քաղաք մտնել, այլ դուրսը, ամայի տեղերում էր մնում: Եվ ժողովուրդն ամեն կողմից գալիս էր նրա մոտ:
(Մարկոսի ավետարան 1:40-45)