Արթուր Բաղդասարյանը հայ միգրանտների հարցով դիմել է ՌԴ անվտանգության խորհուրդ


12:30 , 7 փետրվար, 2014

Lragir.am-ը գրում է.

ՕԵԿ-ը որոշել է ՌԴ-ում այս տարվա հունվարից գործող նոր օրենքի վերաբերյալ վաղը  քննարկումներ կազմակերպել: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը՝ նշելով, որ մտահոգիչ է այն, որ նոր օրենսդրության համաձայն՝ ՀՀ քաղաքացիները ՌԴ-ում ազատ տեղաշարժից զրկվում են:

Նա նշեց, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն արդեն գրություն է ուղարկել Ռուսաստան՝ խնդրելով մինչև Մաքսային միությանը վերջնական միանալը Հայաստանի մասով որևէ փոփոխություն լինի:

«Պարոն Արթուր Բաղդասարյանն արդեն համապատասխան գրություն է ուղղել իր ռուս գորժընկերոջը՝ Պատրուշևին, որ ՀՀ քաղաքացիների համար լրացուցիչ քննութան առարկա դառնա այս երեք ամիս ժամանակահատվածի վերանայման հարցը»,- ասաց Հովհաննես Մարգարյանը: