Այնքան բան կարդացի ու լսեցի իմ մասին, որ ես էլ չգիտեի. Միստր X


12:24 , 7 փետրվար, 2014

Life.panorama.am-ը գրում է.

Այնքան բան կարդացի ու լսեցի իմ մասին, որ ես էլ չգիտեի. Միստր X

Խորհրդավոր դիմակ ու Աստվածատուր ձայն… Այսպես էին բնորոշում երգիչ Արթուր Հակոբյանին՝ նույն Միստր X-ին, ով գրեթե երկու տարի առաջ մեկնեց Հայաստանից հյուրախաղերի և չվերադարձավ…Դիմակի առումով՝ խորհրդավորությունն Արթուրն արդեն կորցրել է, քանզի արդեն որքան ժամանակ է   մարդկանց ներկայանում է առանց այդ աքսեսուարի…  Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող ՄԻՍՏՐ X-ն է…

Արթուրարդեն որքա՞ն ժամանակ է Միացյալ Նահանգներում եք:

-  Մեկ տարուց ավելի…

Գործնական պայմանագի՞ր եք կնքելթե ընդմիշտ բնակվելու եք գնացել:

- Եկել էի մենահամերգով, որից հետո եղավ գործնական առաջարկ: Համաձայնեցի, որոշեցի պայմանագիր կնքել ու այդպես մնացի այստեղ…

Փաստորենչեք որոշել ընդմիշտ հաստատվել այդտեղ:

- Ոչ իհարկե, իմ մշտական, հայրական տունը կա և մնում է Երևանի իմ տունը, որտեղ ինձ հանգիստ եմ զգում: Այնտեղ է, որ ինձ զգում եմ տանը՝ բոլոր իմաստներով…

Արդյոք դժվար էր Հայաստանում երգչի համարոր որոշեցիք ընդունվել 

գործնականառաջարկն ու մնալ այդտեղ:

- Գիտեք, Հայաստանում դժվար է այն առումով, որ աշխատելու դաշտը փոքր է: Ռեստորանում աշխատելու համար Հայաստանն էլ լավ է, բայց համերգներ ունենալու և միայն համերգներով ապրելու համար դժվար է…

Այդտեղի քաղաքացիությունսեփական բնակարան ունե՞ք:

- Այստեղ օրինական եմ… Սեփական բնակարան դեռ չունեմ, այստեղ քչերն են տուն գնում, ավելի շատ վարձում են… Բայց ես երևի կգնեմ (ժպտալով)…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ