12:08 , 7 փետրվար, 2014
Այն, ինչի մասին էս մի քանի ամիս ա աղաղակում ա գունավոր հեղափոխություններից գլուխ հանող հանրության մասը, և այն, ինչ ջանասիրաբար հերքում էին այս ողջ ընթացքում տեղական արտադրության մայդանաֆիլմերն ու, իհարկե, գրանտակերները՝ փաստը, որ Մայդանի առաջնորդները մանիպուլացվում, ուղղորդվում, հրահանգվում ու կառավարվում են ԱՄՆ դեսպանատան կողմից, արդեն ունի իրեղեն ապացույց՝ գաղտնալսված ձայնագրության տեսքով:
Ձայնագրության մեջ զրուցում են Պետդեպի քարտուղարի տեղակալն ու Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը: Շատ-շատ-շատ հետաքրքիր ձայներիզ էր, որ տառացիորեն կետառկետ փաստում է, որ եթե Մայդանում սկզբնական էտապում գոնե, իրոք, ազնիվ մղումներով ու ադեկվատ մարդիկ էլ կային, ապա նրանք պարզապես մանիպուլացվում էին ամերիկյան խամաճիկների ու հենց ամերիկացիների կողմից:
Ասածս ինչ ա, սիրելի լիբերալներ, սենց թե նենց կզակներդ կտեսնեք, բայց եվրամայդաններ Հայաստանում չեք տեսնի, բայց էս ձայնագրության շնորհիվ էլ ավելի քիչ մարդկանց կկարողանաք մոլորեցնել՝ իբր ազատության ու ինքնիշխանության համար պայքարող մայդունների ու իրանց, բառիս բուն իմաստով, խամաճիկ առաջնորդների մասին:
Ու առհասարակ, ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է մի շարժում ծառայել երկրի սուվերենությանը, եթե այն բառիս բուն իմաստով կառավարվում ու ուղղորդվում է ԱՄՆ (ցանկացած այլ երկրի) դեսպանատան կողմից: