Հալեպի բանտի վրա հարձակման հետևանքով հարյուրավոր բանտարկյալներ ազատության մեջ են հայտնվել


11:32 , 7 փետրվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Սիրիայի Հալեպ քաղաքում բանտի շենքի վրա հարձակման արդյունքում ազատության մեջ են հայտնվել հարյուրավոր մարդիկ, տեղեկացնում է Ասոշիեյթիդ Պրեսը: Ըստ տեղեկությունների, Ալ-Նուսրա ճակատի ազգությամբ չեչեն մապահապարտն իրեն պայթեցրել է շենքի մոտ, որից հետո պատում առաջացած անցքով մի խումբ է մտել՝ ազատելով ձերբակալվածներին: Հարձակվողներին հաջողվել է գրավել բանտային համալիրի մի մասը: Նրանք մարտեր են մղում կառավարական ուժերի դեմ շենքն իրենց հսկողության տակ վերցնելու համար:

Բանտի շրջափակումը մեկ տարի է տևել: Նախկինում ապստամբները փորձել են բանտի ուղղությամբ ականապատված ավտոմեքենա ուղարկել, կրակ են բացել նռնականետերից, փոխհրաձգութան մեջ են մտել բանտի պարեկների հետ:

Հալեպի բանտում մոտ 4000 բանտարկյալ է պահվում: