Վարդենյաց լեռնանցքում և Գորիս - Կապան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է


10:03 , 7 փետրվար, 2014

Lurer.com-ը գրում է.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7–ին`ժամը 9.30–ի դրությամբ, Գորիս – Կապան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն