Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում


10:15 , 7 փետրվար, 2014

Ֆեյսբուքը երեկ: 06.02.2014

Անե՞լ, թե չանել, սա է խնդիրը:

Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք է ցանկանում հրավիրել, բայց միաժամանակ հստակ ոչինչ չի ասում և մարդիկ արդեն խոսում են դրա մասին և դա հերթական հումորայնին ժանրի արտահայտությունների տեղիք է տալիս: Հանրահավաքը կարող է կիսվել 2 մասի՝ 20 հոգի մի տեղ միտինգ կանեն, 20-ն էլ կմասնակցեն Պարույր Հայրիկյանի հանրահավաքին, հետո կմիանան իրար ու միասնականության կոչ կանեն:

Երեկ կրկին երթ էր Պարտադիր Կուտակային կենսաթոշակի դեմ: Մարդիկ չնայած նրան, որ ՍԴ-ն մինչև ամսի 28-ը օրենքի որոշ դրույթներ կասեցրել է (վիճարկվող օրենքի մնացած օրենքները ինչպես են գործում՝ չեմ կարող ասել), սակայն մարդիկ կրկին հանրահավաք են անում: Երեկվա երթին չէին մասնակցում որոշ քաղաքական կուսակցությունների, այսպես ասած, լիդերներ ,ու երթը անցավ բավականին հանգիստ մթնոլորտում: Քաղաքացիական պայքարը պետք է մնա քաղաքացու, այլ ոչ թե սեփական շահի և դիվիդենտների համար պայքարող քաղաքական ուժի ձեռքում:

Երեկ ՖԲ օգտատերեր կային, որ փնտրում էին Անդրիասի ակտվիստներին: Դե Անդրիասը վերջին իրադարձությունների մեջ իր ակտիվիստներով հանդերձ չի կարողանում նախաձեռնող լինել, դրա համար բավականին պասիվ են դարձել: Դե ամեն ինչ չէ, որ հարատև է, տղերք ջան, պետք չէ նեղվել: