09:11 , 7 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
Ֆրանսիական հայտնի Liberation թերթի խմբագրությունը գործադուլ է հայտարարել, այս մասին հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով թերթի կայքի հայտարարությունը: Ուրբաթ օրը թերթը վաճառքում չի լինի: Իսկ թերթի կայքը չի թարմացվի:
Գործադուլ հայտարարելու օգտին է քվեարկել խմբագրության 65 տոկոսը: Գործադուլի հիմնական պատճառն է դարձել Liberation-ի աշխատակիցների անհամաձայնությունը ղեկավարության ծրագրերի հետ: Թերթին ապահովված չէ կայուն զարգացում, հրատարակության ֆինանսական վիճակի բարելավումը թողնված է աշխատակիցների վրա, այդ թվում` աշխատավարձերի իջեցման միջոցով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ