Մայդանի ժողովրդական ինքնապաշտպանության ակտիվիստները առաջ են շարժվում


05:54 , 7 փետրվար, 2014

 

Operativ.am-ը գրում է.

Այսօր Գերագույն ռադա է երթվ շարժվել Մայդանի ժողովրդական ինքնապաշտպանության ակտիվիստները: Երթին մասնակցել են հակակառավարական բողոքի ակցիայի մոտավորապես չորս հազար ակտիվիստներ:

 Երթի մասնակիցները պահանջել են, որ խորհրդարանը սկսի աշխատել և առավելագույն դեպքում զբաղվի Ուկրաինան 2004 թ – ի Սահմանադրությանը վերադարձնելու գործով: Այն զգալիորեն թույլ կտա սահմանափակել նախագահի լիազորությունները և մեծացնել Գերագույն ռադայի հնարավորությունները:

 Евромайда́н – ի հաղորդմամբ, հազարավոր ուժայիններ հսկում են Գերագույն ռադայի մերձակայքը: Կառույցի առջևի հրապարակում ուժայինների ավտոբուսներն են: