Արեգակնային համակարգից դուրս գտնվող 10 ամենահետաքրքիր մոլորոկները


00:45 , 7 փետրվար, 2014

Տիեզերքը բացահայտելու մարդկության հետաքրքրությունը սահմաններ չունի: Հեռավոր աշխարհները հետաքրքրում են բոլորին՝ գիտնականներից մինչև նկարիչներ: Մենք հավաքել ենք ամենահետաքրքիր էկզոմոլորակների (Արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակներ) մոդելավորված պատկերները:

1. Kepler-10b-ն հայտնաբերված ամենափոքր էկզոմոլորակն է, որը գտնվում է Արեգակնային համակարգից դուրս: Այն հայտնաբերվել է 2011 թվականի հունվարին:

                                       

2.  Gliese 581-е - Սա էքս-ամենափոքր էկզոմոլորակն է: Այս իր տիտղոսը զիջեց վերը նշված մոլորակին 2011 թվականին:

 

3. Երբևէ հայտնաբերված ամենախոշոր էկզոմոլորակն է եւ ամենաանհասանելիներից մեկը: TrES-4 մոլորակը 1.7 ամգամ մեծ է Յուպիտերից: Այն պատկանում է նոսր խտությամբ մոլորակների թվին: Մոլորակը գտնվում է Երկիր մոլորակից 1400 լուսատարի հեռավորության վրա: 

4. Epsilon Eridani b- Մեզ ամենամոտ գտնվող մոլորակն է: Այն պտտվում է նարնջագույն աստղի շուրջ, ինչպեսին արևն է: Երկրից գտնվում է 10.5 լուսատարի հեռավորության վրա:

5. CoRoT-7b- Այս մոլորակը Արեգակնային համակարգից դուրս գտնվող առաջին մոլորակն է, որի վրա հայտնաբերվել է քարքարոտ մակերես: Մոլորակի ջերմաստիճանը 2200 աստիճան C է: Հրաբխային այս հսկայից քարեր է արտանետվում, իսկ մոլորակի մի մասը լավային օվկինոս է: Շատ հնարավոր է, որ այն անհայտացած գազային հսկա մոլորակի  միջուկ է:

 6. HD 188753-ը  «Երեք արևների» մոլորակն է: Երկրից հեռու է 149 լուսատարի: Այս մոլորակն ունի երեք լուսատու: Դրանցից ամենամեծն իր զանգվածով նման է Արեգակին: Ամենային հավանականությամբ այս մոլորակի ջերմաստիճանը շատ բարձր է, քանի որ այն շատ մոտ է պտտվում իր գլխավոր լուսատուին:

7. OGLE-2005-BLG-390L b-  Սա ամենացուրտ էկզոմոլորակն է եւ հայտնաբերված մոլորակներից ամենահեռուն է մեզանից:  Այս մոլորակը Երկրից ծանր է 5.5 անգամ: Ջերմաստիճանն այս մոլորակում կազմում է -220 աստիճան C: Այն պտտվում է գաճաճ կարմիր աստղի շուրջ եւ Երկրից հեռու է 28000 լուսատարի:

8. WASP-12b-ը Երբևէ հայտնաբերված ամենատաք էկզոմոլորակն է: Այստեղ ջերմաստիճանը կազմում է մոտավորապես 2200 աստիճան C: Այն իր աստղի շուրջ ամենակարճ պտույտներ կատարող մոլորակն է: Մեկ տարին այս մոլորակի վրա հավասարազոր է  Երկիր մոլորակի մեկ օրվան: Սա նույնպես գազային զանգված է: Այն Յուպիտերից ծանր է մոտավորապես 1.5 անգամ եւ գրեթե 2 անգամ մեծ է: Երկիր մոլորակից գտնվում է 870 լուսատարի հեռավորության վրա:

9. Coku Tay 4-ը ամենաերիտասարդ էկզոմոլորակն է: Այն 1 մլն տարեկան դեռ չկա: Այս մոլորակը Երկրից հեռու է մոտ 420 լուսատարի: Մոլորակը գտնվում է փոշե սկավառակի կենտրոնում, որի տրամագիծը 10 անգամ գերազանցում է Երկրի՝ Արեգակի շուրջը կատարվող պտույտների տրամագծին:

10. Ամենաթեթև էկզոմոլորակը բոլոր հայտնաբերվածների մեջ HAT-P-1-ն է: Հայտնաբերված մյուս էկզոմոլորակների հետ համեմատած՝ այն ամենացածր խտությամբ մոլորակն է: Վերջինիս խտությունը ցածր է ջրի խտությունից: Երկրից հեռու է 450 լուսատարի: