00:57 , 7 փետրվար, 20141in.am-ը գրում է.
ԱՄՆ-ի ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել Ստրադիվարիուսի 5 միլիոն դոլար արժողությամբ ջութակը, որն անցած շաբաթ գողացել էին Միլուոկիի նվագախմբի կոնցերտմեյստր Ֆրենկ Էլմոնդից:
Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները՝ գործիքը, ամենայն հավանականությամբ, չի տուժել և ներկա պահին գտնվում է Միլուոկիի ոստիկանությունում:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 27-ին, լյութերական քոլեջի (որտեղ նվագախումբը ելույթ է ունեցել) ավտոկայանատեղիում: Հանցագործը էլեկտրաշոկ է օգտագործել, վերցրել է ջութակը և իր մեքենայով հանցակցի հետ միասին շարժվել անհայտ ուղղությամբ:
Չորեքշաբթի օրը գողության կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել: Նրանցից մեկը ոստիկաններին խոստովանել է, թե որտեղ է գտնվում ջութակը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ կասկածյալներից մեկը նախկինում դատապարտվել է քաղաքի ցուցասրահից քանդակ գողանալու համար: