Աշխարհի ամենաթանկարժեք մեղրը


23:49 , 6 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Թուրքիայի հյուսիսարևելյան Արդվին քաղաքի մերձակայքում արտադրվում է աշխարհի ամենաթանկարժեք մեղրը: Դրա գինը մեկ կիլոգրամի համար 5000 եվրո է կազմում: 

Տեղի մեղվաբույծ Գունայ Գունդուզը պատմել է, թե ինչով է իր արտադրած մեղրը տարբերվում սովորական մեղրից: Այն հանում են 1800 մետր խորություն ունեցող քարանձավներից, որտեղ վայրի մեղուներ են բնկավում: Քարանձավների միկրոկլիման և պատերի հանքային բաղադրությունը, որտեղ մեղուները հավաքում են իրենց մեղրը, այն համեղ և շատ օգտակար են դարձնում: 

Միայն 2009 թ. է Գունայը նկատել, որ մեղուները, հավաքելով նեկտարը, անհետանում են ժայռերի ճեղքերում: Դիմելով պրոֆեսիոնալ լեռնագնացների օգնությանը՝ մեղվաբույծը գտել է քարանձավի մուտքը, այնտեղից 18 կգ մեղր է հանել: Ֆրանսիայի լաբորատորիաներից մեկում անցկացված անալիզները ցույց են տվել, որ այդ մեղրը 7 տարեկան է և այն հագեցած է հանքային նյութերով: 

Էլֆական մեղրի առաջին կիլոգրամը Ֆրանսիայում վաճառվել է 45000 եվրոյով, իսկ 2010 թ. չինացի դեղագործները մեկ կիլոգրամը գնել են 28 000 եվրոյով: Այժմ հաջողակ մեղվաբույծը փոքր տարաներով մեղրը վաճառում է փոքր մեքենայի գնով: