Ի՞նչ է Ֆեյսբուքը հայտնիների համար. արտահայտման միջո՞ց, թե՞ PR գործիք


23:25 , 6 փետրվար, 2014

Հայտնի մարդիկ այսօր սոցիալական ցանցերն օգտագործում են որպես PR–ի, ինքնաարտահայտման, հասարակության ուշադրությունը գրավելու և բլոգներին ու լրատվամիջոցներին իրենց մասին ևս մեկ անգամ հիշեցնելու միջոց:

ArmStar.am-ն այսօր կանդրադառնա հայտնիներից մի քանիսին, ովքեր ակտիվ են Facebook  սոցցանցում՝ թե՛ գրառումներ կատարելով,  թե՛ նկարներ տեղադրելով: Մենք կպարզենք՝  ին՞չ է նրանց համար ֆեյսբուքը, ինչու՞ են այդքան հաճախ գրառումներ կատարում և ու՞մ են ուղղված դրանք:

Ռեժիսոր, պրոդյուսեր, ակտիվ ֆեյսբուքական Սուրեն Թադևոսյանը  գրում է ամեն ինչ մասին, արտահայտում իր   բողոքը, առաջարկներ կատարում   կամ էլ  բարեմաղթանքներ հղում: «Ես գրում եմ շատ ժամանակ հենց ինձ համար կամ այն մարդկանց համար, ում հետաքրքիր են իմ մտքերը  և ոչ կայքերի համար, որ վերցնեն ու տեղադրեն: Շատ ժամանակ հաճելի է, իհարկե, որ տեղադրում են, բայց տհաճ է, երբ զգում ես, որ նրանք վերցնում են պարզապես սենսացիայի և դիտումներ հավաքելու համար»:

Անկեղծ էր նաև երգչուհի Ջուսի խոստովանությունը, ում համար Facebook–ը շփման  միջոց է իր երկրպագուների հետ և PR-ի լավագույն ձև: Մեր այն հարցի, թե ի՞նչ  PR–ի մասին է խոսքը երգչուհին պատասխանեց, որ թե՛ անձի, թե՛ տեսահոլովակի, և թե՛ նոր երգի :

Շարունակությունը՝ այստեղ