Իտալական Լամպեդուզա կղզու կոմունան պաշտոնապես դարձել է խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու


22:42 , 6 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Իտալական Լամպեդուզա կղզու կոմունան պաշտոնապես դարձել 2014 թ. խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու` հաղորդում է L`Espresso-ն:

2013 թ. հոկտեմբերին նավի խորտակումից հետո, որը խլեց շուրջ 400 աֆրիկացի ներգաղթյալների կյանք, Իտալիայի քաղաքացիներն առաջարկեցին կղզու բնակիչներին և քաղաքապետին առաջադրել խաղաղության Նոբելյան մրցանակի: Իտալացիների կարծիքով` Լամպեդուզայի բնակիչները և քաղաքապետն արժանի են նման պարգևի, քանի որ ակտիվորեն մասնակցել են փրկարարական աշխատանքներին և օգնություն են ցուցաբերել ողջ մնացածներին:

Նոբելյան կոմիտեի կանոնների համաձայն՝ խաղաղության մրցանակ չեն կարող ստանալ կղզու բոլոր բնակիչները կամ քաղաքապետը, այդ պատճառով մրցանակի է առաջադրվել «Լամպեդուզայի կոմունան»: