Դորտմունդի Բորուսիայի հավանական մեկնարկային կազմը Վերդերի հետ խաղում


22:36 , 6 փետրվար, 2014

Դորտմունդի Բորուսիայի հավանական մեկնարկային կազմը Վերդերի հետ խաղումArmsport.am-ը գրում է.

Փետրվարի 8-ին, Բունդեսլիգայի 20-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելու է Բրեմենի «Վերդերին»: Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 18:30-ին:

Facebook-ում «Բորուսիայի» պաշտոնական էջը հրապարակել է մրցող թիմերի հավանական մեկնարկային կազմերը: Ինչպես երևում է ստորև ներկայացված գրաֆիկայում, հավանական է, որ Հայաստանի հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսելու է մեկնարկային կազմում:

Ավելացնենք, որ «Բորուսիան» այժմ 36 միավորով 3-րդ հորիզոնականում է, իսկ «Վերդերը» 20 միավորով 12-րդն է: