ՄՄ-ին անդամակցելու համար խաղի ընդհանուր կանոններ կան, որով պարտավոր է առաջնորդվի Հայաստանը. Շավարշ Քոչարյան


21:53 , 6 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը բացառում է, որ Մաքսային միությանն անդամակցելիս ՀՀ-ին ավելի վատ պայմաններ կառաջարկեն, քան մյուս անդամ երկրներին, թեև չի հերքում՝ կան խաղի ընդհանուր կանոններ, որով պարտավոր է առաջնորդվի նաև Հայաստանը։

«Խնդիրն այն է, որ Մաքսային միության տարածքի երկրներում կան խաղի ընդհանուր կանոններ և բնական է, որ դու այդ խաղի կանոններով պետք է առաջնորդվես։ Այսինքն՝ բացառվում է, որ այնպիսի բան լինի, որ ՀՀ-ին ավելի վատ պայմաններ առաջարկեն, քան մյուսներին։ Իրականում դրանք ընդհանուր խաղի կանոններ են»,- մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Փոխնախարարը միաժամանակ համաձայնեց, որ դա կտրուկ անցում է և հնարավոր է որոշ հարցերում խնդիրներ առաջանան։ «Այլ բան, որ դա կտրուկ անցում է և որոշ հարցերում կարող է խնդիրներ առաջացնել և այլ բան, որ բանակցվելու են այն անցումային դրույթները, որոնք կմեղմացնեն այնտեղ, որտեղ կարող է լինել բացասական ազդեցություն»,- նշեց նա։

Շավարշ Քոչարյանը նշեց, որ Հայաստանն այս իրավիճակից չի կարող բացառապես շահող դուրս գալ, չնայած բանակցություններով արվելու են ամեն ինչ, որ առավելագույնս ընդունելի պայմաններ լինեն։

«Կան ընդհանուր պայմաններ, ինչպես մնացած պետությունների համար, դու միանում ես այդ պայմաններին, կան դեպքեր, որ մեր համար շատ ավելի ձեռնտու է, քան ներկա իրավիճակը, և կան դեպքեր, որ այդ միանալը առաջացնում է որոշակի խնդիրներ, որն իր հերթին պետք է բանակցությունների առարկա դառնա, որպեսզի, օրինակ, լինեն անցումային դրույթներ։ Դա կերևա բանակցություններից հետո, երբ արդեն լինի պայմանագիրը և դրան կից հավելվածները, նշված կլինի, թե որտեղ ինչ անցումային դրույթներ կան, կամ որ դրույթն է, որը մենք չենք ընդունում, այսպես կոչված, «изъятие»»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ