Համանախագահները շեշտել են ամենաբարձր մակարդակով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը


21:47 , 6 փետրվար, 2014

Համանախագահները շեշտել են ամենաբարձր մակարդակով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունըPanorama.am-ը գրում է.

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները այսօր  Երևանում փետրվարի 4-5-ը տարածաշրջան կատարած իրենց այցերի արդյունքնները ամփոփող հայտարարությամբ են հանդես եկել:

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ` նշելով, որ Բաքվում և Երևանում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ու խորհրդակցություններ ունեցել արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ, միջնորդները փոխանցում են․ 
«Նախագահների հետ համանախագահները քննարկեցին արտգործնախարարների՝ Փարիզում կայացած վերջին հանդիպման արդյունքները և շեշտեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների էության շուրջ հետագա առաջընթացի անհրաժեշտությունը: Նրանք ընդգծեցին ամենաբարձր մակարդակով բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը, ինչպես համաձայնեցվել է Վիեննայում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ