20:07 , 6 փետրվար, 2014
Բրիտնի Սպիրսը եւ Լեդի Գագան որոշել են օրինակ վերցնել Մադոննայից եւ Մայլի Սայրուսից եւ միասին զուգերգ կատարել: Այս մինքը փոփ երգչուհիների մեջ հղացել է MTV Unplugged ծրագրի ժամանակ Մայլի Սայրուսի ևւ Մադոննայի համատեղ զուգերգից հետո:
Օրեր առաջ Լեդի Գագան ներկա է գտնվել Բրիտնի Սպիրսի՝ «Բրիտնին Լաս Վեգասում» համերգ-շուին, որից հետո երգչուհիները քննարկել են հնարավոր համատեղ համագործակցությունը: Այդ զրույցին ներկա է եղել նաև Բրիտնիի մենեջերը՝ Լարրի Ռուդոլֆը:
Հայտնի է, որ այս երկու հայտնիները համատեղ համագործակցություն վաղուց էին պլանավորում: Իր վերջին՝ «Britney Jean» ալբոմի շնորհանդեսի ժամանակ Բրիտնի Սպիրսը խոստովանել էր, որ կցանկանար համագործակցել Գագայի հետ: Լեդի Գագայի պատասխանն էլ երկար սպասեցնել չտվեց: