Կասպշիկի հետ ԼՂՀ ԱԳՆ-ում քննարկել են շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր


19:06 , 6 փետրվար, 2014

Կասպշիկի հետ ԼՂՀ ԱԳՆ-ում քննարկել են շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցերPanorama.am-ը գրում է.

Փետրվարի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Տեղեկացնում է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցերը:

Կարեն Միրզոյանն ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումների վրա, նշելով, որ դրանք վկայում են պաշտոնական Բաքվի ագրեսիվ մտադրությունների մասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ